Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարլսենի հետ

Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարլսենի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Grenke Chess Classic-ի6-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի հանդիպումն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ խաղաղ ավարտվեց՝ ոչ ոքի:

Մրցաշարին մասնակցում են. Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2794), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2789), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Վիշի Անանդը (Հնդկաստան, 2776), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ, 2735), Արկադի Նայդիչը (Ադրբեջան, 2701), Հոու Իֆանը (Չինաստան, 2654), Գեորգ Մայերը (Գերմանիա, 2648), Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա, 2631):

Գրանցվել է 2 հաղթանակ՝ Բլյուբաումինը՝ Անանդի, Նայդիչը՝ Մեյերի նկատմամբ։ Կարուանա-Հու և Վիտյուգով-Վաշիե-Լագրավ զույգերը կիսել են միավորը:

Առաջատարներն անփափոխ են՝ Վիտյուգով, Վաշիե-Լագրավ, Կարուանա, որոնք ունեն 4-ական միավոր, Արոնյանն ու Կարլսենը կիսում են 4-5 տեղերը3,5 միավորով։

Ապրիլի 7-ին տեղի կունենա 7-րդ տուրը, Արոնյանը կխաղա Վիտյուգովի հետ: Մյուս զույգերն այսպիսին են՝ Վաշիե-Լագրավ-Կարուանա, Նայդիչ-Կարլսեն, Հու-Բլյուբաում, Անանդ-Մեյեր:

Grenke Chess Classic գերմրցաշարն անցնում է մարտի 31-ից ապրիլի 9-ը:

Photo. Maria Emelianova/Chess.com
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---