Տարվա ամենագեղեցիկ թղթադրամները հայտնի են

Տարվա ամենագեղեցիկ թղթադրամները հայտնի են

PanARMENIAN.Net - Թղթադրամների միջազգային ընկերակցության (IBNS) կողմից անցկացվող ամենամյա մրցույթի ժյուրին «Տարվա թղթադրամ» է համարել 10 շվեյցարական ֆրանկ անվանական արժեքով թղթադրամը, գրում է birdinflight.com-ը Business Insider-ի վրա հղումով:

Թղթադրամի դիմերեսին պատկերված են ձեռքեր, որոնցից մեկում դիրիժորական փայտիկ է, դարձերեսին՝ շվեյցարական երկաթուղին: Շվեյցարիայի համար սա արդեն երկրորդ հաղթանակն է անընդմեջ՝ 2017-ին առաջին տեղում էր 50 շվեյցարական ֆրանկ անվանական արժեքով թղթադրամը:

Վիզուալ բաղադրիչից բացի փորձագետները գնահատել են նաև այն, թե որքան բարդ է կեղծել այս կամ այն թղթադրամը:

Հաղթանակին հավակնում էին նաև 100 նորվեգական կրոն, 100 մեքսիկական պեսո, 100 իսրայելյան շեքել, 10 շոտլանդական ֆունտ և 10 ավստրալական դոլար անվանական արժեքով թղթադրամները: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 170 թղթադրամ, որոնք թողարկվել են տարբեր երկրներում 2017-ին:

Կարդացեք նաև․ Ինչ տեսք ունեն աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամները

Ինչպիսին են հայկական նոր թղթադրամների էսքիզները

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---