Բրազիլիայի նախկին նախագահը կամավոր չի ներկայացել ոստիկանություն![]() 7 ապրիլի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կամավոր չի ներկայացել ոստիկանություն, ինչպես պահանջվում էր դատարանի որոշմամբ: Ներկայանալու ժամկետը սպառվել է ապրիլի 6-ի երեկոյան: Ապրիլի 5-ին Բրազիլիայի Գերագույն դատարանը մերժեց Լուլայի բողոքարկումը և հավանություն տվեց նրան ձերբակալելու որոշմանը: Ինչպես հայտարարել են ոստիկանության ներկայացուցիչները, Դա Սիլվան չի փորձել փախչել: 72-ամյա քաղաքական գործիչը Սան Պաուլուի մետալուրգիական արդյունաբերության աշխատակիցների արհմիության շենքում էր, որի առջև նրա հազարավոր կողմնակիցներ էին հավաքվել, գրում է Deutsche Welle-ն: Բրազիլիայի նախկին նախագահը փորձում է որքան հնարավոր է հետաձգել իր 12-ամյա ազատազրկումը, որը դատարանը սահմանել է նրա համար կոռուպցիայի դեմ մեղադրանքով: Նրա փաստաբանները դիմել են Գերագույն դատարան՝ ձերբակալության արտոնությունը ժամանակավորապես հետաձգելու խնդրանքով: Նրանք դիմել են նաև ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտե՝ հայտարարելով, որ դիմումը վարույթ է ընդունվել: Բրազիլիայում տևական ճգնաժամ է կապված մեծ կոռուպցիոն հետաքննության հետ, որի հետևանքով պաշտոնից զրկվեց Դա Սիլվայի հետնորդը՝ 68-ամյա Դիլմա Ռուսեֆը: Նրանից հետո երդում տվեց որպես նախագահ փոխնախագահ Միշել Տեմերը, սակայն նրա դեմ ևս հետաքննություն էր ընթանում: 2017-ի հոկտեմբերին Գերագույն դատարանը մերժեց Տեմերի դեմ մեղադրանքները, սակայն նրա վարկանիշն այժմ միայն 5 տոկոսի է հասնում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |