Լրագրողների պաշտպանության կոմիտե. Բաքուն ընտրությունների է գնում «ԶԼՄ-ներին դնչկալ հագցրած»

Լրագրողների պաշտպանության կոմիտե. Բաքուն ընտրությունների է գնում «ԶԼՄ-ներին դնչկալ հագցրած»

PanARMENIAN.Net - Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն հոդված է հրապարակել Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունների հետապնդումների մասին:

«Լրագրողներին բանտ նետել, առևանգել արտերկրում, մեղադրել ֆինանսական հանցագործություններում, արգելափակել կայքերը, կոտրել հաշիվները սոցցանցերում, արգելել ուղևորությունները՝ սա անկախ ԶԼՄ-ներին դնչկալ հագցնելու Ադրբեջանի կառավարության ձեռնարկած միջոցների թերի ցանկն է»,-ասվում է հոդվածում:

Ինչպես գրում է հոդվածի հեղինակ Գյունոզա Սաիդը, ապրիլի 11-ին կայանալիք ընտրություններից առաջ ընդդիմության պոտենցիալ թեկնածուները ձերբակալվեցին, կազ զրկվեցին փախչելու հնարավորությունից, իսկ քաղաքական դաշտը զատվեց այլախոհության ցանակացած նշյուլից, հայտնում է contact.az-ը:

Ադրբեջանն, ըստ հոդվածագրի, աշխարհում լրագրողների ամենադաժան բանտապահներից մեկն է, որտեղ 2017-ի դեկտեմբերի 1-ի տվյալներով ազատազրկված էր 10 լրագրող:

Նշվում է, որ լրագրողներից շատերը գերադասում են մեկնել Ադրբեջանից և արտերկրում աշխատել՝ խուսափելու համար կալանքից կամ հետապնդումներից: Սակայն Ադրբեջանի իշխանությունները նրանց էլ են փորձում լռեցնել:

Այդպես, 2017-ի մայիսին Թբիլիսիի կենտրոնում առևանգեցին և Ադրբեջան տեղափոխեցին լրագրող Աֆղան Մուխթարլիին, իսկ Ֆիքրեթ Հուսեյնլիին Ադրբեջանի իշխանությունների հարցումով ձերբակալեցին 2017-ի հոկտեմբերին Ուկրաինայում: Նիդերլանդների քաղաքացիություն ուինեցող Հուսյենլիին սպառանում է արտահանձնումն Ադրբեջան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---