GTA V-ը՝ ամենահաջողված մեդիանախագիծն աշխարհում 9 ապրիլի 2018 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Grand Theft Auto V-ն աննախադեպ եկամուտ է բերել Take-Two հրատարակչությանը, որը մի քանի անգամ գերազանցում է ամենահաջողակ խաղային և կինոբլոկբասթերների հասույթը: MarketWatch վերլուծական ընկերությունը ներկայացրել է վիճակագրությունը, որի համաձայն համակարգչային խաղը ամենաեկամտաբեր նախագիծն է պատմության մեջ: 2013-ից ի վեր Take-Two հրատարակչությանը GTA V-ի ավելի քան 90 մլն նմուշ է վաճառել՝ վաստակելով մոտ 6 մլրդ դոլար: Մինչդեռ, ըստ MarketWatch-ի, խաղի բյուջեն եղել է 265 մլն, գրում է dtf.ru-ն: Վերլուծաբանները համեմատել են այն պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմի՝ Ջեյմս Քեմերոնի «Ավատարի» հետ, որը 247 մլն բյուջեով հավաքել էր 2,8 մլրդ դոլար: GTA V-ի վաճառքի ցուցանիշները մի քանի անգամ գերազանցել են նախորդ մասերի վաճառքը: GTA V-ի մոտակա մրցակիցը վաճառքի ցուցանիշներով Call of Duty: Modern Warfare 3-ն է (26,5 մլն), հաջորդը Black Ops-ն է (24,2 մլն նմուշ վաճառքով): Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |