Ադրբեջանում մեկնարկել են «Ալիևի ընտրությունները»![]() 11 ապրիլի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել է քվեարկության մեկնարկի մասին: Ավելի վաղ իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել են նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումները, ավելացել է պաշտոնավարման տևողությունը՝ մինչև 7 տարի: Ուստի հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2025-ին: Ընտրությունները նախատեսվածից շուտ են անցկացվում, այդ մասին Ալիևը հայտարարեց փետրվարին՝ ոչ մի բանով չհիմնավորելով իր որոշումը: Ընտրություններին հետևում է 894 միջազգային և 58.175 տեղացի դիտորդ: ԵԱՀԿ-ն 300 դիտորդ է գործուղել, մինչ օրս այդ կազմակերպությունը երբեք ազատ ու ազնիվ չի ճանաչել Ադրբեջանում անցկացվող ընտրությունները: Ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի ընտրությունը համարվում է կանխորոշված: Ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտում են ընտրությունները:Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին: Ընթերցեք նաև.BBC. Սոցցանցերում ոչինչ չգիտեն ընտրություններում Ալիևի մրցակիցների մասին Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |