Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 86%-ը. Նա կպաշտոնավարի արդեն 4-րդ անգամ

Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 86%-ը. Նա կպաշտոնավարի արդեն 4-րդ անգամ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններում քվեների 86%-ը հավաքել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հայտնում է ԱՊԱ-ն:

Ալիևը կպաշտոնավարի արդեն 4-րդ անգամ: Նա Ադրբեջանի նախագահն է 2003-ից:

Ավելի վաղ իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել են նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումները, ավելացել է պաշտոնավարման տևողությունը՝ մինչև 7 տարի: Ուստի հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2025-ին:

Ալիևին արդեն շնորհավորել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ընտրություններին մասնակցում էր 8 թեկնածու, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի ընտրությունը համարվում էր կանխորոշված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին:

Ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտել են ընտրությունները:Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---