Արգենտինայում ոստիկանները 540 կգ մարիխուանայի կորուստը մկներին են վերագրել

Արգենտինայում ոստիկանները 540 կգ մարիխուանայի կորուստը մկներին են վերագրել

PanARMENIAN.Net - Արգենտինայում 8 ոստիկան ազատվել է աշխատանքից, երբ նրանք 540 կիլոգրամ մարիխուանայի անհետացումը Պիլարի ոստիկանության պահեստից բացատրել են այն հանգամանքով, որ մկները կերել են թմրանյութը:

Դատական փորձագետները կասկածել են, որ մկները թմրանյութը որպես կերակուր են ընկալում, և նույնիսկ եթե ուտեին, պետք է որ տեղում սատկած լինեին: Սակայն պահեստում այդպիսիք չեն հայտնաբերվել, գրում է «Դոժդը» BBC-ի վրա հղումով:

Ոստիկանության աշխատակիցներին ձերբակալել են: Մայիսի 4-ին տեղի կունենա դատական նիստ, որտեղ դատավորը պետք է որոշի, թե թմրանյութը «միտումնավոր է անհետացել, թե անփութության հետևանքով»:

Ընդհանուր առմամբ Պիլարի պահեստում 6000կգ մարիխուանա է պահվում: Ավելի քան 500 կգ մարիխուանայի պակասուրդը հայտնաբերվեց, երբ փոխվեց ոստիկանապետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---