Ֆրանսիայում ոմն Արմեն Սարգսյանի են ձերբակալել, որին Ուկրաինայում սադրիչների կազմակերպիչ են համարում13 ապրիլի 2018 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Ինտերպոլը ոմն Արմեն Սարգսյանի է ձերբակալել, որին Ուկրաինայի իրավապահները համարում են «տիտուշկաների» խմբերի կազմակերպիչն Արժանապատվության հեղափոխության ժամանակ: Այդ մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Տիտուշկաները» հավաքական եզրույթ է, որն առաջացել է 2013-ի մայիսին Ուկրաինայում մի խումբ երիտասարդների կոչելու համար, որոնց ոչ հրապարակավ օգտագործում էին որպես սադրիչներ ու վարձկաններ ուժային սադրանքների կազմակերպման համար: «ՆԳՆ-ն պաշտոնապես իրազեկվել է Ֆրանսիայում Արմեն Սարգսյանի ձերբակալման մասին: Որպես խափանման միջոց ընտրվել է մինչև մայիսի 19-ը բոլոր դատական հրահանգները կատարելու անձնական պարտավորությունը», -ասվում է հաղորդագրության մեջ: Նախարարը հավելել է նաև, որ նախատեսվում է, որ Ֆրանսիան կարտահանձնի Սարգսյանին: Համարվում է, որ լրագրող Վյաչեսլավ Երեմեյի սպանությունը հենց Սարգսյանի խումբն է իրականացրել: «Ֆրանսիայում Սարգսյանին ձերբակալել են մեր հարցումով: Ճիշտ է, նա ներկայացել է որպես Հայաստանի քաղաքացի, թեև ունի նաև Ուկրաինայի անձնագիր և հայտնի է, որ այն հայկականից շուտ է ստացել»,-ասել է Ավակովը: 2013-14-ին «տիտուշկաներ» եզրույթն ընդլայնվեց՝ այդպես սկսեցին կոչել վարձու սադրիչներին, քրեական տարրերին, որոնց իշխանություններն օգտագործում էին ահաբեկելու, ցրելու և ծեծելու համար ցուցարարներին: Ավելի ուշ Եվրամայդանի կողմնակիցներն ու մի շարք լրագրողներ սկսեցին այդպես կոչել Եվրամայդանին և ԵՄ հետ ասոցացմանը դեմ հանդես եկող բոլոր մարդկանց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |