Պուտին. Արևմուտքը Սիրիայի վրա հարձակումով միջազգային իրավունք է խախտել

Պուտին. Արևմուտքը Սիրիայի վրա հարձակումով միջազգային իրավունք է խախտել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների հարձակումը Սիրիայի վրա միջազգային իրավունքի խախտում է. այն իրականացվել է առանց ՄԱԿ-ի անվտագության խորհրդի թույլտվության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա կոալիցիայի հարձակումն անվանել է «արգրեսիա ինքնիշխան երկրի նկատմամբ, որը գտվում է ահաբեկչության դեմ պայքարի «առաջանագծում»»:

«ԱՄՆ-ն իր գործողություններով տառապանք է պատճառում խաղաղ բնակչությանը», ասել է Պուտինը՝ հավելելով, որ ավիահարվածները «ավերիչ» ազդեցություն կգործեն միջազգային հարաբերությունների համակարգում:

Meduza-ի փոխանցմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայում կոալիցիոն ուժերի ավիահարվածների ընթացքում չի արձանագրել Ֆրանսիայի մասնակցությունը: «ՌԴ ՀՕՊ զորքերը «Հմեյմիմ» և «Տարտուս» ավիաբազաներում վերահսկել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հրթիռների արձակումը, սակայն Ֆրանսիայի մասնակցությունը չի արձանագրվել»,- նշել է ՌԴ ՊՆ ԳՇ պետ Սերգեյ Ռուդսկոյը:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտնիայի և Ֆրանսիայի զինված ուժերը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Բաշար Ասադի վարչակարգի՝ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման: Կոալիցիոն ուժերը ավիահարվածներն են հասցրել երկրի կառավարական ուժերի՝ ենթադրյալ քիմիական զենքի հետ առնչվող երեք հենակետի: Այս

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---