Ֆրանսիան հրապարակել է Դումայում քիմզենքի կիրառման մասին գաղտնի զեկույցը![]() 14 ապրիլի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան հրապարակել է Դումայում քիմզենքի կիրառման մասին գաղտնի զեկույցը, որն ապացուցում է, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ուսումնասիրել են քիմզենքի ենթադրյալ կիրառման վայրից ստացած վկայությունները, ֆոտո և տեսանյութերը: Ըստ նրանց, այդ ամենն ապացուցում է, որ քիմիական գրոհ իրոք եղել է, գրում է Lenta.ru-ն: Ինչպես ասվում է փաստաթղթում, Ֆրանսիան չունի ապացույցներ, որ Գուտայի ընդդիմադիր ուժերին հասանելի է քիմիական զենքը: Բացի այդ, ըստ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների մասնագետների, պաշտոնական Դամասկոսի մոտ, հավանաբար, մնացել են քիմզենքի որոշ պաշարներ, այդ թվում՝ իպրիտի և զարինի: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտնիայի և Ֆրանսիայի զինված ուժերը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Բաշար Ասադի վարչակարգի՝ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման: Կոալիցիոն ուժերը ավիահարվածներն են հասցրել երկրի կառավարական ուժերի՝ ենթադրյալ քիմիական զենքի հետ առնչվող երեք հենակետի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |