2-րդ աշխարհամարտի տանկը Սարդարապատ է տարվում. ՊՆ-ն մեկնաբանում է

2-րդ աշխարհամարտի տանկը Սարդարապատ է տարվում. ՊՆ-ն մեկնաբանում է

PanARMENIAN.Net - Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սոցցանցի իր անձնական հաշվում Երևան-Սևան մայրուղով տեղափոխվող տանկի տեսագրություն է հրապարակել, ինչը սոցիալական ցանցի որոշ օգտատերերի շրջանում մտավախություն է առաջացրել, թե տանկն օգտագործվելու է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների դեմ:

PanARMENIAN.Net - ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ «Իոսիֆ Ստալին» կոչվող տանկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր լքված էր, և այն պարզապես տեղափոխվում է Սարդարապատ:

Ավելի վաղ Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ապրիլի 13-ից մայրաքաղաքում ընթանում են«Քաղաքացիական Պայմանագրի» «Իմ քայլը» նախաձեռնության և «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակցիաները՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխպելու մտադրությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---