ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոխարինումը իրեն չի արդարացնի29 մարտի 2008 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխարինումը իրեն չի արդարացնի: Այդ մասին հայտարարել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին:Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում երեք երկիր է ներկայացված` Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ եւ մտնում են G8-ի մեջ: «Բոլոր այդ պետությունները մեծ հեղինակություն ունեն միջազգային ասպարեզում: Ո՞վ պետք է նրանց փոխարինի: Միջնորդը պետք է ուժեղ լինի: Եթե ուժեղը չի կարող կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ապա ինչ սպասել թույլից: Օգտագործելով ուժեղ պետություններին` մենք ցանկալիին հասնելու ավելի մեծ շանսեր ունենք: Թույլ պետությունների ներկայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում ոչնչի չի բերի: Խնդիրը կարելի է լուծել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, հավատարիմ մնալով մեկ սկզբունքի, ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Իսկ դրա համար անհրաժեշտ է հզորանալ»,- նշել է պատգամավորը, հաղորդում է ադրբեջանական Trend-ը: Նշենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանը նամակ է հղել ԵԱՀԿ քարտուղարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կանչման կամ փոխարինման դիմումով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |