Ձերբակալվել է ևս մեկ անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

Ձերբակալվել է ևս մեկ անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած ևս մեկ անձ` Ա. Մ.-ն: Վերջինիս մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են 17 մետաղյա ձողև 3 փայտե մահակ:

Ա. Մ.-ն հայտնել է, որ նշված մետաղյա ձողերն ու փայտե մահակները ինքն է հավաքել Բաղրամյան պողոտայի հարակից տարածքներից` ոստիկանների հետ ընդհարումից պաշտպանվելու համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2018-ի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիոյի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ցուցարարները շրջում են քաղաքում և շրջափակում կառավարական շենքերը:ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին համախմբել Հանրապետության հրապարակում: Նրա տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են ցրել ցույցը, և տարբեր խմբերի միջոցով ուզում են սադրել ու անկարգություններ հրահրել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---