«Կոմերսանտ». 2018-ին Բելառուսը 10 «Պոլոնեզ» կվաճառի Ադրբեջանին

«Կոմերսանտ». 2018-ին Բելառուսը 10 «Պոլոնեզ» կվաճառի Ադրբեջանին

PanARMENIAN.Net - 2018-ին Բելառուսը մտադիր է կատարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման առաջին պայմանագիրը: Արտահանվելու է 10 այդպիսի համակարգ, որոնց հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտը»՝ հավելելով, որ այդ պայմանագիրը բացասաբար կընդունվի Հայաստանում, սակայն այնտեղ եղած «Իսկանդերները» պետք է զսպող դերակատարություն ունենան:

Ադրբեջանի Պն ղեկավարն ավելի վաղ արդեն այցելել է Բելառուս, որտեղ ծանոթացել է «Պոլոնեզների» արտադրության տեխնոլոգիային:

Այն մասին, որ «Պոլոնեզների» առաջին առաքումն արտերկիր կարող է արդեն 2018-ին կայանալ, «Կոմերսանտին» պատմել է Բելառուսի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը: Իրավաբանական փաստաթղթերը եզրափակիչ փուլում են, իսկ պատվիրատուն «ավարտում է լուծել իր ֆինանսական խնդիրները»,ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը՝ հավելելով, որ Մինսկի կողմից վարկի տրամադրման մասին խոսք չկա: Պատվիրատուի անունը աղբյուրը հրաժարվել է հայտնել, սակայն ձեռնարկության 1-2 մենեջեր ասել է, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Երկրի ԱԳՆ-ն չի մեկնաբանել այդ տեղեկությունը:

«Կոմերսանտի» ռազմական դիվանագիտական աղբյուրը կարծում է, որ պատրաստվող պայմանագիրը կարող է դիտարկվել որպես «Ադրբեջանի ուշացած պատասխանը ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդերների» մատակարարմանը; Աղբյուրը հիշեցրել է, որ դեռ 2016-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը սպառնացել էր «ավերիչ հարված» հասցնել Ստեփանակերտին, սակայն «Իսկանդերների» առաքումը ՀՀ-ին ստիպեց Ադրբեջանին հրաժարվել այդ պլաններից:

Բելառուսը գնել և հետո Մինսկի ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանում վերափոխել է А-200 տիպի չինական հրթիռները 200 (China Academy of Launch Vehicle Technology արտադրության) ՝տեղադրելով Մ3ԿՏ-7970 շասիի վրա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---