Էրդողանն արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել

Էրդողանն արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել հունիսի 24-ին: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 18-ին «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեվլեթ Բախչելիի հետ հանդիպմանը:

Ընտրությունները պետք է կայանային 2019-ի նոյեմբերին, որից հետո պետք է ուժի մեջ մտնեն նախագահական համակարգի մասին դրույթները, որն ընդունվել է 2017-ի ապրիլին կայացած հանրաքվեում, գրում է Lenta.ru-ն Hürriyet Daily News-ի վրա հղումով:

Բանակացությունները կայացել այն բանից հետո, երբ «Ազգայնական շարժում » կուսակցության ղեկավարը կոչ է արել վաղաժամ ընտրություններ անցկացնել, քանի որ ստեղծված հանգամանքներում Թուրքիայի համար դժվար կլինի սպասել հերթական ընտրություններին, որոնք կայանալու են 2019-ի նոյեմբերի 3-ին:

«Ազգայնական շարժում » կուսակցությունը համարվում է Էրդողանի ղեկավարած Արդարության և զարգացման կուսակցության դաշնակիցը:

Ըստ 2017-ի ապրիլին անցկացված հանրաքվեի սահմանադրության մեջ փոփոխություններ են արվում, որոնք հզորացնում են նախագահի իշխանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---