Նիգերիայում գողացել են արարողակարգային գավազանը, առանց որի հնարավոր չէ որոշումներ կայացնել (վիդեո)

Նիգերիայում գողացել են արարողակարգային գավազանը, առանց որի հնարավոր չէ որոշումներ կայացնել

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Նիգերիայում մի քանի մարդ ներխուժել է խորհրդարանի նիստերի դահլիճ և հենց նիստի ժամանակ գողացել արարողակարգային գավազանը:

Խորհրդարանի պահպանությունն իրականացնող ուժերը չեն կարողացել կանգնեցնել նրանց, ամեն ինչ տեղի է ունեցել տառացիորեն 2 րոպեում, հայտնում է Africa News-ը:

Միջադեպից հետո զինված տղամարդիկ փախուստի են դիմել և հեռացել ամենագնացով: Ըստ ԶԼՄ-ների, հարձակմանը մասնակցել է մոտ 10 մարդ: Նշվում է, որ, ըստ երկրի օրենքների, առանց այդ արարողակարգային գավազանի անհնար է որոշումներ կայացնել խորհրդարանում: Խորհրդարանի նիստը շարունակվել է միայն այն ժամանակ, երբ դահլիճ են բերել պահուստային խորհրդանիշը՝ բուլավան:

Լրագրողները ենթադրում են, որ գավազանը կարող էր գողանալ սենատոր Օվի Օմո-Ագեգեն, որին վերջերս հեռացրել են պարտականությունները կատարելուց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---