Ապրիլի 20-ի, ժամը 13։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի, հայտնում են ՀՀ աղողջապահության նախարարությունից։
Նրանցից 2-ը թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Մեկ տուժած գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում անհրաժեշտ բուժում։ Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:
Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ:
Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: