Սահակաշվիլի. Մտահոգ եմ ՀՀ-ում խաղաղության և իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար

Սահակաշվիլի. Մտահոգ եմ ՀՀ-ում խաղաղության և իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլին անդրադարձել է Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերի թեմային:

«Շատ մտահոգ եմ Հայաստանում խաղաղության և այդ շատ տաղանդավոր և իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար»,-գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Նա կոչ է արել «իր ընկերներին Հայաստանի իշխանության շարքերից անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց»:

«Եվ ընդհանրապես, ավելի քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և ավելի մոտ եղեք սեփական քաղաքացիներին, դրանից միայն կշահեք»,-գրել է քաղաքական գործիչը:

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 13-ին և շարունակվում են արդեն 9-րդ օրը: Ընդդիմությունը մեղադրում է Սարգսյանին երկրի անարդյունավետ կառավարման և տնտեսական իրավիճակի վատթարացման մեջ: Ապրիլի 16-ին ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան ու հասնել ԱԺ շենքին, բայց դա նրանց չի հաջողվել: Հաջորդ օրը ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխություն սկսելու մասին:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---