// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱԱԾ․ Իրավիճակից օգտվել փորձողներին հակազդելու ենք ողջ գործիքակազմով

ԱԱԾ․ Իրավիճակից օգտվել փորձողներին հակազդելու ենք ողջ գործիքակազմով

PanARMENIAN.Net - Հայաստանում այս օրերին ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող անձանց ու նրանց աջակիցների նկատմամբ ԱԱԾ-ն կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը։

Այս մասին է ասվում ծառայության տարածած մամուլի հաղորդագությունում։

ԱԱԾ գնահատականով, երկրում «անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը»։

Հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, նշվում է հաղորդագրությունում։

Ապրիլի 21-ին կառույցը հայտարարել էր, որ «Սասնա ծռերի» հետ կապված անձինք ահաբեկչություն են պատրաստել, 6 ձերբակալված կա:

Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։

Դրան հաջողած երթի ընթացքում Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը բերման են ենթարկվել։

 Ուշագրավ
Արմեն Աշոտյանը խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ
2019թ. առաջադրումների փուլն ավարտվել է
Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ
Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%