ՄԱԿ գլխավոր քարտուղար. «Սառը պատերազմը» վերադարձել է

ՄԱԿ գլխավոր քարտուղար. «Սառը պատերազմը» վերադարձել է

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոստովանել է, որ Անվտանգության խորհուրդն անարդյունավետ է և խոսել է նոր սառը պատերազմի մեկնարկի մասին: Այդ մասին նա հայտարարել է շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պատասխանելով Դումայում քիմիական գրոհին ի պատասխան Սիրիային Արևմուտքի երկրների կողմից հասցվող հարվածների մասին հարցին՝ նա ասել է, որ «կան հասկանալի կանոններ նման իրավիճակների հանգուցալուծման համար, սակայն հիմա կարևոր է հետ չնայել»:

«Սառը պատերազմը վերադարձել է»,-հայտարարել է նա՝ նշելով, որ XX դարի նմանատիպ ժամանակաշրջանի համեմատ կան էական տարբերություններ, գրում է Lenta.ru-ն:

«Այն ժամանակ լուրջ հակամարտություն կար ԱՄՆ և ԽՍՀՄ միջև: Հիմա Վաշինգտոնն ու Մոսկվան բոլորին չեն վերահսկում, ինչպես այն ժամանակ: Բազում երկրներ շատ ակտիվ են տարածաշրջանում՝ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և մյուսները, չկա երկու միատարր վերահսկվող դաշինք»,-պարզաբանել է նա:

«Սառը պատերազմի ժամանակ գոյություն ունեն գործառույթներ երկխոսության, վերահսկողության և շփման համար, երաշխավորելու համար, որ, երբ առճակատման ռիսկ առաջանա, իրադարձությունները դուրս չեն գա վերահսկողությունից: Այժմ նրանք այդպիսի մեխանիզմներ այլևս չունեն: Ահա թե ինչու էր իրավիճակն այդքան վտանգավոր, և ես ուրախ եմ, որ ամեն ինչ հանդարտվեց»,-ասել է գլխավոր քարտուղարը:

Գուտերեշը նաև լուրջ է անվանել առճակատումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկխոսությունը վերսկսվի, որպեսզի կողմերը կարողանան հաղթահարել լարվածությունը, որն անցած շաբաթ գագաթնակետին հասավ»,-ասել է նա:

ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ապրիլի լույս 14-ի գիշերը ավիահարվածներ են հասցրել սիրիական օբյեկտներին, որտեղ, ենթադրաբար, քիմիական զենք կար: Դրա համար առիթ հանդիսացավ Դումա քաղաքում Ասադի զորքերի կողմից քիմզենքի կիրառման մասին հաղորդագրությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---