Համազգեստով կոչեր անողները ոստիկանությունից տարիներ առաջ են ազատվել

Համազգեստով կոչեր անողները ոստիկանությունից տարիներ  առաջ են ազատվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության համակարգից տարիներ առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ: Այդ մասին ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Ոստիկանությունը կոչ է անում չտրվել ստահոդ հրապարակումներին և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

Ուշադիր հետևելով հիշյալ անձանց էջերին՝ կարելի է տեսնել, որ նրանք վաղուց արդեն ոստիկանության համակարգում չեն ծառայում և գտնվում են արտերկրում։

Համացանցում ոստիկանության համազգեստով լուսանկարված որոշ օգտատերեր հայտարարում են, թե իբր, հեռանալով ոստիկանության շարքերից, միանում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 11-րդ օրը Երևանում շարունակվող բողոքի ցույցերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---