Սաակաշվիլի․ Բրավո, Փաշինյան23 ապրիլի 2018 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։ «Շնորհավորանքներս հայ ազգին։ Բրավո, Փաշինյան», գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ «Դուք բոլոր հիմունքներն ունեք հպարտ լինելու, որ հայ եք, ազգ, որն ամբողջ աշխարհին ցույց տվեք, որ ունի հպարտություն, ուզում է ապրել մարդկային պայմաններում՝ առանց կոռուպցիայի, երբ ուրիշները չեն թելադրում՝ ինչպես դասավորել կյանքը, երբ մի խմբակը չի վերցնում իրեն ամեն ինչ՝ ազգին թողնելով ոչինչ։ Հայաստանը մեծ ապագա ունի», - կից տեսաուղերձում նշել է նա։ Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 23-ին՝ նրա վարչապետության դեմ բազմահազար ցույցերի 11-րդ օրը։ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- ասել է նա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |