Պեսկով. ՀՀ և Ուկրաինայի միջև զուգահեռներ անցկացնելը տեղին չէ24 ապրիլի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան Կրեմլում հակված չեն զուգահեռներ անցկացնել հայաստանյան իրադարձությունների և Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման միջև: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ իրավիճակը միանգամայն տարբեր է, համեմատությունը տեղին չէ: «Անշուշտ, դեռ հարկ կլինի վերլուծել իրավիճակը, և կրկնում եմ մեկ անգամ ևս՝ մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին: Սակայն, հիմա կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ ինչ-ինչ զուգահեռներ անցկացնելը տեղին չէ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրադարձությունները Հայաստանում պետական հեղաշրջում էին, քանի որ նմանատիպ իրադարձություններն Ուկրաինայում «նույնպես ընթացել են փողոցի ճնշման տակ», գրում է ՌԻԱ Նովոստին: Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից:Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |