Կարեն Կարապետյանին են ներկայացվել IDeA-ի ընթացիկ և առաջիկա ծրագրերը

Կարեն Կարապետյանին են ներկայացվել IDeA-ի ընթացիկ և առաջիկա ծրագրերը

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 24-ին ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ներկայացրել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերը և նախաձեռնությունները, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Ավելի վաղAurora Prize մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ասել է, որ հայ ժողովուրդը շատ ծանր ու տևական աշխատանք ունի անելու:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---