Մարուքյան. ՀՀԿ շատ պատգամավորներ կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն

Մարուքյան. ՀՀԿ շատ պատգամավորներ կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն

PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքի համար վարչապետի այլ ընդունելի թեկնածու չի կարող լինել, քան Նիկոլ Փաշինյանը: Նա պետք է ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը։ Այս մասին հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում:

«Բնականաբար, մենք պետք է առաջադրենք նրա թեկնածությունը, նա ընտրվի վարչապետ, որից հետո նոր կարելի է քննարկել մյուս հարցերը։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն այլընտրանք չունի, ժողովրդակայն այս ակնկալիքները, այս մեծ հույսերը, աջակցությունը պետք է կապիտալիզացվի», - ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում Ընտրական օրենսգիրք պետք է փոխվի:

Նա նաև վստահություն է հայտնել, որ խորհրդարանկան մյուս ուժերը՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի շատ պատգամավորներ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, քանի որ «այսպիսին է իրողությունը»:

Ավելի վաղ հայտնել էին, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա. տեղեկությունը հաստատել է թե ընդդիմությունը,թե իշխանությունը՝ ամենքն իր տեսակետը հայտնելով հանդիպման տապալման պատճառների մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---