Փաշինյան. Լուրջ կզբաղվեմ առանց պետհամարանիշ մեքենաների, տհաճ վարքի տեր վարորդների հարցով

Փաշինյան. Լուրջ կզբաղվեմ առանց պետհամարանիշ մեքենաների, տհաճ վարքի տեր վարորդների հարցով

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ապրիլի 26-ին լրջորեն կզբաղվի առանց պետհամարանիշները, կամ պետհամարանիշները ծածկած ավտոմեքենաների և տհաճ վարքի տեր վարորդների հարցով: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, ապրիլի լույս 26-ի գիշերը ՃՈ-ն Երևանում առանց համարանիշերի 18 մեքենա է հայտնաբերել: Նա նշել է, որ միջոցառումները շարունակվում են: Ահարոնյանը վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները։

Ավելի վաղ, հայտնի է դարձել , որ Սերժ Սարգսյանի վարչապետությունից հրաժարվելու օրը Սարալանջի փողոցում վթարի ենթարկված 1 տարեկան Յուրի Պապովն ապրիլի 26-ին մահացել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---