Գիտնականները կարողացել են մարմնից դուրս կենդանի պահել խոզերի ուղեղը

Գիտնականները կարողացել են մարմնից դուրս կենդանի պահել խոզերի ուղեղը

PanARMENIAN.Net - Յելի համալսարանի գիտնականները կարողացել են մարմնից դուրս կենդանի պահել խոզերի ուղեղը: Հատուկ փակ արհեստական համակարգն արյուն և անհրաժեշտ ռեսուրսներ է մատակարարում: Այդ մասին ասվում է MIT Technology Review-ի գլխավոր խմբագրի զեկույցում:

Ուղեղի կենսունակության ապահովման BrainEx համակարգն արհեստական արյունը մղում է օրգանի անհրաժեշտ հատվածներ: Փորձ է անցկացվել 100-200 խոզի վրա՝ նրանց ուղեղները մարմնից դուրս հնարավոր է եղել վերակենդանացնել և կենդանի պահել 36 ժամ:

Գիտնականները նշել են, որ արհեստական արյան մեջ էքսպերիմենտի ժամանակ բորբոքման դեմ նյութ են ավելացրել, որը կարող է արգելափակել գիտակցությունը, ուստի նրանք հաստատ չգիտեն, կարելի է արդյոք «մտածել» մարմնից դուրս: Սակայն հետզոտության մասնակիցները նշել են, որ խոզերը հաստատապես չէին կարող ոչինչ հասկանալ:

Խմբի ղեկավար Նինադ Սիստանն արդեն քննարկել է ԱՄՆ իշխանությունների հետ էթկայի հետ կապված նրբությունները, տարածելու համար հետազոտությունը նաև մարդու ուղեղի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---