Երևանի Գինու օրերը հետաձգվում են

Երևանի Գինու օրերը հետաձգվում են

PanARMENIAN.Net - Երևանի Գինու օրերը (Yerevan Wine Days) հետաձգվում են: Այդ մասին հայտարարել են միջոցառման կազմակերպիչները:

Փառատոնը պետք է կայանար մայիսի 4-5-ին:

«Սակայն, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Yerevan Wine Days-ի կազմակերպիչները որոշել են հետաձգել միջոցառումը: Նոր ժամկետը կհրապարակվի առաջիկայում»,-ասել են «ԷվենթՏուրում»:

Yerevan Wine Days-ը կոչված է աջակցելու զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում: Միջոցառման պատվավոր հյուրերը պետք է լինեին հայտնի սոմելյեներ, հայտնի ֆուդ-բլոգերներ և միջազգային ԶԼՄ-ների լրագրողներ: Ենթադրվում է, որ Գինու օրերին Երևան կայցելեն զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

2017-ին միջոցառումը 2 օրում 25.000 այցելու է ունեցել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---