Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոններ

Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոններ

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Նա Եվրոպայի չեմպիոն է հռչակվում արդեն 4-րդ անգամ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն ընթանում է Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում:

Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 7:0 հաշվով հաղթել է սերբ Միխեիլ Կաջայային:

Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ՝ Մաքսիմ Մանուկյանը ևս Եվրոպայի չեմպիոն է դարձել, 82 կգ քաշային կարգում: Նա 9:0 հաշվով պարտության է մատնել բելառուս Վիկտոր Սոսնովսկուն:

Ավելի վաղ Կարեն Ասլանյանը, որը հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում, նվաճել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---