Գրականության Նոբելյան մրցանակ 2018-ին չի հանձնվի![]() 4 մայիսի 2018 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Նոբելի հիմնադրամը հավանություն է տվել Շվեդական ակադեմիայի որոշմանը՝ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ 2018-ին չի հանձնվի: Այդ մասին ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ: 1901 թվականից ի վեր Շվեդական ակադեմիան է ամեն տարի հանձնում գրականության Նոբելյան մրցանակը: Ակադեմիայի անդամներ են հայտնի շվեդ գրողներ ու գիտնականներ: Պատճառը ճգնաժամն է Շվեդական ակադեմիայում, որը նաև բացասաբար է ազդել Նոբելյան մրցանակի վրա: Պարգևատրումը հետաձգվել է 2019 թվական, գրում է Lenta.ru-ն: 2017-ի նոյեմբերին շվեդական ԶԼՄ-ները հայտնեցին, որ 18 կին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրում Շվեդական ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսնուն՝ լուսանկարիչ Կլոդ Առնոյին: Նա օգտագործել է իր դիրքը կանանց սեռական հարաբերությունների դրդելու համար: Ըստ The New York Times-ի, սկանդալն էլ ավելի բորբոքվեց, երբ ղեկավարությունը հեռացրեց աշխատանքից ակադեմիայի քարտուղար Սառա Դանիուսին: Նա հանձնարարել էր կազմակերպությանը խզել կապերն Առնոյի հետ, ինչպես նաև ներքին հետաքննություն էր սկսել: Սկանդալի հետևանքով ակադեմիայից 18 անդամ հեռացավ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |