2017-ին Հայաստանում արտահանում/ՀՆԱ ամենաբարձր ցուցանիշն է եղել 8 մայիսի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից ապրանքների արտահանման աճը 2017-ին կազմել է 25․2 տոկոս, ինչը վերջին 6 տարվա ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում արտահանման աճի կեսից ավելին ապահովել է մշակող արդյունաբերությունը՝ նպաստումը կազմել է 12,7 տոկոսային կետ: Այդ մասին հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: 2017-ին ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կազմել է 19.7 տոկոս: Իսկ արտահանում/ՀՆԱ ցուցանիշը հասել է երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակին՝ 38.1 տոկոս: Այսպիսով, գրանցվել է աննախադեպ աճ՝ 5 տոկոսային կետով՝ 2016-ի 33.1 տոկոսի համեմատ։ Ըստ նախարարության՝ 2018-ի առաջին եռամսյակի ընթացքում գրանցվել է ապրանքների արտահանման ծավալի զգալի աճ՝ 34,4 տոկոսի չափով: Ավելին, 2018-ի առաջին եռամսյակի ապրանքների արտահանման աճի մեծ մասը (60 տոկոսից ավել) ապահովել է մշակող արդյունաբերությունը՝ նպաստումը կազմել է 20,8 տոկոսային կետ։ Այսպիսով, 2018-ի արտահանման աճի հիմնական մղող ուժը հանդիսացել է մշակող արդյունաբերությունը։ Զբոսաշրջությունը, որը ապահովում է ծառայությունների զգալի մասնաբաժինը նույնպես աճել է։ 2017 թվականին զգալի աճել է զբոսաշրջային այցելությունների թիվը՝ կազմելով 1,5 մլն մարդ, ինչը գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը մոտ 18,7 տոկոսով։ Զբոսաշրջային այցելությունների թիվը 2018-ի առաջին եռամսյակում շարունակել է աճել՝ մոտ16,1%-ով։ ՀՀ-ում աշխատողների թիվն ու ամսական միջին աշխատավարձն աճել են: 2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 5.6 մլրդ դրամ կամ 7% եկամտային հարկի հաշվարկային աճ է գրանցվել: Ցուցանիշը հիմնականում պայմանավորված է առևտրային հարկ վճարողների մոտ գրանցված շուրջ 6.1 մլրդ դրամ կամ 12.6% աճով, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |