Իսրայելի ՌՕՈւ-ն հրթիռակոծել է Սիրիայի տարածքը

Իսրայելի ՌՕՈւ-ն հրթիռակոծել է Սիրիայի տարածքը

PanARMENIAN.Net - Իսրայելյան ինքնաթիռները մայիսի լույս 10-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիան՝ պատասխանելով հրթիռային հարվածին, որ հասցրել էին «Ալ Քուդս» իրանական ուժերը Հոլանի բարձունքի դիրքերին:

Իսրայելի օդուժը հարվածել է սիրիական ԶՈւ դիրքերին Հան Արնաբա շրջանում և Էլ Բաաս քաղաքի մոտ, որոնք գտնվում են Հոլանի բարձունքի հարևանությամբ, գրում է Deutsche Welle-ն:

Դրանից մի քանի ժամ առաջ «Ալ Քուդսի» դիրքերից Իսրայելի զինվորականների հսկողության տակ գտնվող տարածքի ուղղությամբ արձակվել է 20 հրթիռ: Մի մասը չեզոքացվել է «երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի միջոցով:

Իրանական «Ալ Քուդս» ուժերը մարտական գործողություններին մասնակցում են Սիրիայի կառավարական զորքերի կողմից:

Հոլանի տարածքում իսրայելյան բանակի դիրքերը Սիրիայի տարածքից գնդակոծվել են 1973-ից հետո առաջին անգամ: 1973-ին տեղի է ունեցել երրորդ արաբա-իսրայելյան պատերազմը: Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակը շատ լուրջ է համարում այդ միջադեպը և պատրաստ է տարբեր զարգացումների: Մայիսի 8-ին Իսրայելը մարտական պատրաստվածության է բերել երկրի հյուսիսում գտնվող ՀՕՊ ուժերը և պահուստայինների մասնակի զորակոչ հայտարարել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---