Փաշինյանը կոչ է արել աշխարհի հայերին այցելել Արցախ

Փաշինյանը կոչ է արել աշխարհի հայերին այցելել Արցախ

PanARMENIAN.Net - ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բոլորին այցելել Արցախ՝ տեսնելու և զգալու այն մթնոլորտը, որ հաստատված է Արցախում: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 9-ին Արցախից վերադառնալիս իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Փաշինյանն ասել է, որ Ստեփանակերտը շատ գեղեցիկ քաղաք է, իսկ Արցախում բազմաթիվ տեսարժան վայրեր կան տեսնելու՝ կոչ անելով բաց չթողնել այդ ամենը տեսնելու առիթը:

«Հուսով եմ, որ մեր հայրենակիցները Հայաստանում և Սփյուռքում առիթը բաց չեն թողնելու այցելել Արցախ: Այցելե՛ք ձեր ընկերների և հարազատների հետ, այստեղ բազմաթիվ տեսարժան վայրեր կան, նաև զգալու այն մթնոլորտը, որ հաստատված է Արցախում: Իսկ Արցախի խոհանոցը, խմիչքներն անզուգական են»,- նշել է Փաշինյանը:

Նորընտիր վարչապետը նաև արդյունավետ է գնահատել Արցախ կատարած այցի արդյունքները:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում է առաջարկում։ Նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։

Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։ «Հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն ու դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում։ Կառավարությունը հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է ԼՂ հակամարտության կարգավորման համար՝ ելնելով Արցախի ժողովրդի շահերից», – ընդգծել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---