Արցախում վիրավորված զինվորը գիտակցության է եկել, Տոնոյանը զրուցել է նրա հետ

Արցախում վիրավորված զինվորը գիտակցության է եկել, Տոնոյանը զրուցել է նրա հետ

PanARMENIAN.Net - Մայիսի լույս 14-ի գիշերը Արցախում վիրավորված զինվոր Շամխալ Պետրոսյանն արդեն գիտակցության է եկել։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է նրան կենտրոնական հոսպիտալում և զրուցել նրա հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պետրոսյանը կամենում է շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշել է, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով Armenian wounded heroes fund հիմնադրամի տրամադրած առաջին բուժօգնության փաթեթները»,-ասվում է գրառման մեջ։

Տոնոյանը առողջություն է մաղթել հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր քննարկել վարչության պետ Հովհաննիսյանի և բժիշկների հետ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---