Արմավիրում և Արագածոտնում հակակարկտային համակարգ է գործարկվել

Արմավիրում և Արագածոտնում հակակարկտային  համակարգ է գործարկվել

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Արմավիրում և Արագածոտնում փորձարկվել են հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակում այնտեղ տեղադրված հրթիռային կայաններն ու հրթիռները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նշվում է, որ փոքր տրամաչափի հրթիռների փորձարկումը հաջողվել է, նախորդ փորձարկման ժամանակ արձանագրված խնդիրները վերացվել են, իսկ մեծ տրամաչափի հրթիռների փորձարկման ժամանակ արձանագրվել են որոշ թերություններ:

ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Արտաշավան համայնքներում տեղադրված հրթիռային 3 կայանը հակակարկտային պաշտպանության տակ կառնեն Արմավիրի մարզի 33, Արագածոտնի մարզի 26 և Կոտայքի մարզի 1 համայնք:

Հրթիռային պաշտպանության համակարգի գործարկումից, 120 հրթիռի օգտագործումից և արդյունքների ամփոփումից հետո համապատասխան որոշում կկայացվի հրթիռային պաշտպանության ընդլայնման վերաբերյալ:

Մայիսի 26-ին Հայաստան կժամանեն արտադրող «Անտիգրադ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի շտկեն հակակարկտային կայաններից մեծ տրամաչափի հրթիռների փորձարկման ընթացքում ի հայտ եկած թերությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---