Պաշտոնապես հայտարարվել է, որ Մոսկվայի «Արարատը» Հայաստան է տեղափոխվում21 մայիսի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան «Արարատ» ֆուտբոլի ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ակումբը տեղափոխվում է Հայաստան՝ սեփականատերերն այնտեղ են զարգացնելու նախագիծը: Այդ մասին Գալստյանը հայտարարել է «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում: «Այո, մենք զարգացնելու ենք նախագիծը Երևանում, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի բազայի վրա: Որոշումն ընդունված է, 100 տոկոսով: ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում «Արարատը» հանդես չի գալու»,-ասել է Գալստյանը: Նա նշել է, որ ակումբը կկոչվի կամ «Արարատ-Մոսկվա», կամ «Արարատ-Հայաստան»: Դա մի փոքր ավելի ուշ կորոշվի: Խոսելով ակումբի ֆուտբոլիստների ճակատագրի մասին՝ Պողոսյանն ասել է. «Մենք կցանկանայինք տղաներից մի քանիսին մեզ հետ տանել, բայց նրանք մտադիր են կարիերան Ռուսաստանում շարունակել: Նոր ակումբներ կգտնեն: Կարծում եմ, նրանք խնդիրներ չեն ունենա աշխատանքի տեղավորվելու առումով: Թիմը վստահ առաջին տեղը գրավեց երկրորդ դիվիզիոնի գոտիների մրցաշարում»: «Արարատի» փոխարեն ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես կգա «Լուչ-Էներգիան»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |