Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանքի» նախագահի պաշտոնից

Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանքի» նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահի պաշտոնից: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը:

Հիմնադրամի խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանն էլ նշել է, որ կարծում են՝ Ռիտա Սարգսյանը կմնա հիմնադրամի անդամ: Հիմնադրամը ծանոթ չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դիրքորոշմանը՝ արդյոք վերջինս ցանկանում է մասնակցություն ունենալ հիմնադրամի աշխատանքներին:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էր մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների հետ՝ քննարկելու հիվանդություններով տառապող երեխաների օգնության և բուժման հետ կապված հարցեր:

Քննարկվել էին նաև մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները: Որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որըբոլոր ցանկացողների հետգործակցության համարբաց կլինի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---