Լևոն Երանոսյանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Լևոն Երանոսյանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Երանոսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 45-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 2-րդ մասի Լևոն Երանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,– ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վարդան Եղիազարյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---