«Վեոլիա Ջուրը» տուգանվել է 5 մլն դրամով23 մայիսի 2018 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը կտուգանվի 5 մլն դրամով։ Ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018-ի մայիսի 23-ի նիստում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է տուգանել ընկերությանը՝ մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016-ի նոյեմբերի 30-ի որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար։ Միևնույն ժամանակ ընկերությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում Ճշգրտել Կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները և վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։ Ինչպես հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նույն ժամկետում ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |