2018-ի 3 ամսում արտաքին պարտքն աճել է 1,4%-ով

2018-ի 3 ամսում արտաքին պարտքն աճել է 1,4%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին պարտքն աճել է 1,4%-ով կամ $79,8 մլն-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2017 թվականի վերջում արտաքին պարտքը կազմում էր $5,495 մլրդ, ապա 2018-ի առաջին եռամսյակի վերջում այդ թիվը կազմել է մոտ $5,575 մլրդ:

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,7%-ով՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընթացիկ տարվա չորս ամսում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,2%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,2%-ով:

2016 թվականին ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4,805 մլրդ, 2015-ին՝ $4,316 մլրդ, իսկ 2014-ին՝ $3,785 մլրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---