Փաշինյանը՝ Սեֆիլյանի նամակի մասին. «Չի կարելի բռնության սպառնալիքներով խոսել ժողովրդի հետ»

Փաշինյանը՝ Սեֆիլյանի նամակի մասին. «Չի կարելի բռնության սպառնալիքներով խոսել ժողովրդի հետ»

PanARMENIAN.Net - Չի կարելի բռնության սպառնալիքներով խոսել ժողովրդի հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակին:

«Հուսով եմ՝ բոլորս հասկանում ենք, որ եթե քաղաքական իրադրությունը փոխվել է, դա պետք է արձանագրվի բոլորի կողմից: Ի՞նչ է նշանակում ձեռքերը լվանալ: Եթե խոսքն այն մասին է, որ ես հրաժարվել եմ դատավորներին հրահանգներ տալ, ապա նորից արձանագրենք՝ ես չեմ ասելու, հակառակ դեպքում կսկսվի «սերժսարգսյանացման» գործընթաց: Կարևորում ենք ՀՀ-ում անկախ դատական համակարգի կայացումը, պետք է ապահովենք, որ ոչ մի կաբինետից հրահանգ չտրվի ու դատավորներին գումար չառաջարկվի», - ասել է վարչապետը:

Նա հավելել է նաև, որ քաղբանտարկյալների ազատարձակման գործընթացը սկսվել է:

Ավելի վաղ,«Նոր Հայաստան» ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը «Սասնա ծռերի» անունից նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:«Քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի», բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով: Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը», - ասվում էր նամակի մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---