Մխիթարյան. Ինձ համար հին ու նոր Հայաստան չկա24 մայիսի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ինձ համար հին ու նոր Հայաստան չկա, Հայաստանը մեկն է: «Առավոտի» փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ամեն անգամ Հայաստան գալով՝ կարոտս առնում եմ, վերալիցքավորվում, հավաքում ուժերս, ու սկսում նոր մրցաշրջանի մեկնարկը», - ասել է նա: Անդրադառնալով հավաքականի առաջիկա հանդիպումներին՝ Մխիթարյանն ասել է, որ պահպանել է իր մարզավիճակը: «Առաջին երկու մրցակցին դեռ չենք ուսումնասիրել: Թեև նրանց հետ խաղացել ենք տարիներ առաջ, բայց շատ փոփոխություններ են եղել: Դեռ ժամանակ կա, և մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցների հետ: Վարդան Մինասյանից սպասելիքները շատ են, բայց մարզիչն էլ սպասելիքներ ունի մեզանից, որպեսզի կարողանանք պատվով խաղալ և Ազգերի լիգայի այս միակ շանսն օգտագործել», - ասել է Մխիթարյանը: Մայիսի 23-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում առաջին մարզումն է անցկացրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |