Վարչապետը հորդորել է Չուգասզյանին դադարեցնել հացադուլը

Վարչապետը հորդորել է Չուգասզյանին դադարեցնել հացադուլը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը: Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«ՀՀ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը»,-ասվում է գրառման մեջ:

Աղաջանյանը հավելել է, որ ինքը ևս միանում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքին:

Չուգասզյանը հացադուլի մեջ է ապրիլի 24-ից։

ԵԼՔ-ից պատգամավորներ Արարատ Միրզոյանն (այսժմ՝ 1-ին փոխվարչապետ) ու Լենա Նազարյանը երաշխավորություն էին ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, ինչից հետո նա ազատ էր արձակվել, սակայն չէր դադարեցրել հացադուլը։ Նա պահանջում է ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---