Օսիպյան. Տուգանքները վճարած մարդիկ պահանջում են վերադարձնել իրենց գումարները

Օսիպյան. Տուգանքները վճարած մարդիկ պահանջում են վերադարձնել իրենց գումարները

PanARMENIAN.Net - Տուգանքների համաներման մասին ոստիկանության որոշումից եղել են նաև դժգոհություններ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք բացատրել եղելությունը ու մեր կայացրած այս որոշման հետևանքները», - ասել է Օսիպյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է, որ պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշում։

«Ենթադրվում է, որ կան լուծումներ, այո՛, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել, որովհետև մեծ հավանականությամբ չեն ունեցել: Հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում` վճարել է, ես էլ եմ վճարել, դո՞ւք էլ եք վճարել պարոն Օսիպյան, իսկ պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ, բոլոր կարծիքներն ու մտահոգությունները հաշվի առնելով, այս հարցով պետք է կայացվի հավասարակշիռ որոշում։

ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---