Նախարար. Դեղերի ներմուծման մենաշնորհը կվերանա

Նախարար. Դեղերի ներմուծման մենաշնորհը կվերանա

PanARMENIAN.Net - Դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նոր կարգ ենք ընդունում դեղերի զուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել», - ասել է նախարարը՝ ընդգծելով, որ սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ գնի նվազում կլինի, հայտնում է Aysor.am-ը:

Նա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև դեղերի գրանցման ընթացակարգերի պարզեցման մասով: Թորոսյանը նշել է, որ պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք անհրաժեշտ են, մինչդեռ շահութաբեր չեն, հետևաբար դրանց գրանցումից շատերը խուսափում են:

Անդրադառնալով ոլորտի մասնագետների աշխատավարձերի բարձրացմանը՝ Թորոսյանը նկատել է, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկաների անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են: «Այն, ինչ հիմա կասեմ, վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձրացումով, այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ բոլոր արդյունավետ ծախսած փողերը կհավաքվեն: Դա կլինի 1-2 ասվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ եմ սկսել, երբ հետ բերված գումարը ունենաք, կսկսենք այդ ուղղությամբ գումարը ծախսել», - ասել է նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է վերանայել ծխելու վերաբերյալ օրինագիծը, որը դեռևս ԱԺ–ին չի ներկայացվել՝ Թորոսյանը նշել է, որ երբ այն ներկայացվելու լինի խորհրդարան, իրենք քննարկումներ կանցկացնեն բոլոր կողմերի հետ ու կհասկանան նաև, թե ինչ է ուզում հասարակությունը ու վերանայումներ կկատարվեն:

«Կվերանայվի ամեն ինչ, ինչը հուզում է հասարակությանը՝ սկսած տուգանքների չափերից, վերջացրած ծխելու արգելքի վայրերը վերանայելուց», - հավելել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման՝ 1 տարով հետաձգման հարցը:Նախարարընշել էր, որ կարգի ներդրման հնարավոր հետաձգումը պայմանավորված է թերությունները շտկելու անհրաժեշտությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---