Ազատազրկվածների տեսակցության անհիմն արգելքը կվերացվի25 մայիսի 2018 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորվածին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան արգելող օրինագիծ է մշակվել: Այն տեղադրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագիծը մշակել եմ ՀՀ արդարադատության նախարարությունն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները վկայում են, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորված անձի տեսակցություններն արգելող որոշումները ոչ միշտ են պատճառաբանված լինում: «Պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ այն մասին, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդհանրապես համապատասխան որոշում չի կայացրել՝ բավարարվելով միայն կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին գրություն հասցեագրելով: Որոշ դեպքերում էլ քրեական վարույթն իրականացնող մարմինն անհարկի ձգձգում է կամ ընդհանրապես չի քննարկում հիշյալ սահմանափակման հետագա կիրառման անհրաժեշտության հարցը: Այս առումով, արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և մերձավոր ազգականների հետ տեսակցելու իրավունքի իրացման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պրակտիկայում կալանավորված անձանց վերոնշյալ սահմանադրական իրավունքները չեն ապահովվում, որը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև օրենսդրական թերի և ոչ հստակ կարգավորումներով», - ասվում է նախագծի հիմնավորման մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |