Գեղարդ Մուսասին՝ Bellator-ի չեմպիոն

Գեղարդ Մուսասին՝ Bellator-ի չեմպիոն

PanARMENIAN.Net - Խառը մարտարվեստի հոլանդահայ մարտիկ Գեղարդ Մուսասին վաղաժամ հաղթել է միջին քաշային կարգում Bellator 200-ի չեմպիոն Ռաֆայել Կարվալյոյին, և նոր չեմպիոն հռչակվել:

Մրացավարը դադարեցրել է մենամարտն առաջին ռաունդի 3:35 նիշում՝ տեխնիկական նոկաուտով հաղթանակ գրանցելով, հայտնում է Sports.ru-ն:

Սա Մուսասիի 7-րդ անընդմեջ հաղթանակն է: Նախորդ մենամարտում նա հաղթել էր Ալեքսանդր Շլեմենկոյին մրցավարների միաձայն որոշմամբ:

Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովսիսյան) ծնվել է 1985-ին Իրանում հայկական ընտանիքում: 1989-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Նիդերլանդներ: Նա կարիերայի ընթացքում մեկական անգամ նվաճել է Dream կիսածանրքաշային, Dream միջինքաշային, Cagefighters միջինքաշային և Strikeforce կիսածանրքաշային տիտղոսները։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---