Ադրբեջանի պատգամավորները անհրաժեշտ են համարում Ղարաբաղի հակամարտության հարցով լսումների անցկացումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորները գտնում են, որ անհրաժեշտ է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով անցկացվող Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցություններին ծագած իրավիճակը: «Ներկա դրությամբ բանակցություններում որոշակի փոփոխություններ են նկատվում: Այդ պատճառով խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին լսումների անցկացումն ավելի արդիական է դարձել, դրանում մեծ անհրաժեշտություն կա»,- ասել է Փանախ Հուսեյնը` Մուսավատ խորհրդարանական խմբի անդամ:



«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մի անգամ քննարկվել է խորհրդարանում: Հերթական քննարկումների անցկացումը լրիվ հավանական է»,- ասել է Ենի Ադրբեջան կուսակցության քաղխորհրդի եւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Այդին Միրզազադեն:



Իր հերթին, ընդդիմադիր պատգամավոր Ասիմ Մոլաձեն գտնում է, որ եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առաջխաղացում գրանցվի, կարելի է խորհրդարանում լսումներ անցկացնել: Ըստ մեկ այլ ընդդիմադիր խորհրդարանական Ֆազիլ Հասանֆարողլուի, ադրբեջանական հասարակությունում Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի աղբյուր է հանդիսանում խորհրդարանը: «Ադրբեջանի խորհրդարանը անպայման պետք է իր վերաբերմունքն արտահայտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի նկատմամբ», ասել է պատգամավորը, հաղորդում է ադրբեջանական TrendNews-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---