ԱԺ նախագահը՝ Իտալիայի դեսպանին. Ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող լինել

ԱԺ նախագահը՝ Իտալիայի դեսպանին. Ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող լինել

PanARMENIAN.Net - Ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ հանդիպմանը:

Արա Բաբլոյանը նշել է, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ` խաղաղ ճանապարհով:

Խորհրդարանի ղեկավարը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, ասել է. «Մեզ համար կարևոր են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումն ու պետության անվտանգությունը: Մենք կաջակցենք կառավարության բոլոր այն ծրագրերին, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը»: տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարևորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը: Արա Բաբլոյանը, ընդգծելով, որ Իտալիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է, հույս է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը կարող է նպաստել նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, չի ուշանա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վինչենցո Դել Մոնակոն վստահեցրել է, որ կանի հնարավորն առավել խորացնելու և ամրապնդելու երկկողմ բարեկամական ավանդական կապերը: Դեսպանը Հայաստանի ներքաղաքական կյանքում կարևորել է փոխըմբռնման մթնոլորտը:

Անդրադառնալով իտալահայ համայնքի դերակատարությանը` կողմերն ընդգծել են, որ հայերը նպաստում են Իտալիայի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի զարգացմանը և մեծ ներդրում ունեն հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների դրական զարգացումը` ընդգծելով առկա չօգտագործված ներուժը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---